Sign InGet Started
Վերջին նորություններ

Հուռին՝ MWC Barcelona 2024 տեխնոլոգիական ցուցահանդեսին

Այս տարի MWC Barcelona տեխնոլոգիական ցուցահանդեսը կայացավ փետրվարի 26-ից 29-ը։ Միջոցառումը իրենից ներկայացնում է դինամիկ հարթակ, որում տեղ են գտնում շարժական արդյունաբերության ոլորտի նորարար և առաջադեմ անհատներ, պրոդուկտներ և ծառայություններ։

 

Հուռին MWC Barcelona 2024-ին ներկայացավ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության մեծ հովանու ներքո։ Սա բացառիկ հնարավորություն էր մեզ համար, ինչի համար անչափ շնորհակալ ենք բոլոր հովանավորներին։

 

Չորսօրյա ցուցահանդեսի ընթացքում Հուռիի թիմը կարողացավ կապեր հաստատել հարյուրավոր մասնակիցների հետ և հավաքագրել տվյալներ բազում հետաքրքրված անհատներից, որոնք ցանկություն հայտնեցին ինտեգրել Hoory AI-ը հաճախորդների սպասարկման իրենց համակարգերում:

 

 

Ամփոփելով՝ MWC Barcelona 2024-ն անմոռանալի փորձառություն էր Հուռիի համար․ բազում հետաքրքիր հանդիպումներ, անսահման ոգեշնչում։ Սակայն այն այսքանով չի ավարտվում։ Հուռիի թիմը արդեն իսկ ձեռնամուխ է եղել ցուցահանդեսի ընթացքում հաստատած կապերը զարգացնելու գործին և շարժվում է դեպի նորանոր բարձունքներ:

 

MWC Barcelona-ի մասին

MWC Barcelona-ն շարժական արդյունաբերության ամենամեծ ցուցահանդեսն է աշխարհում։ Այն կազմակերպվում է ամեն տարի Շարժական հաղորդակցությունների համաշխարհային ասոցիացիայի (GSMA) կողմից։ 

MWC Barcelona-ն մեկ հարկի տակ համախմբում է ոլորտի առաջատարներին և ցուցադրում է նորարար տեխնոլոգիաներով զինված բազում պրոդուկտներ