Sign InGet Started
Բլոգ

Տասը Զարգացող Տեխնոլոգիաներ, Որոնք Փոխեցին Աշխարհը 2022 Թվականին

Վերջին քսան տարիների ընթացքում տեղի է ունեցել զարգացող տեխնոլոգիաների զանգվածային էվոլյուցիա՝ Web 2.0-ի վաղ փուլերից մինչև մետավերս, որն ի հայտ է եկել 2022-ի սկզբին: Ինչպես և ակնկալվում է, մեր կյանքը հարստացնող տեխնոլոգիաները կշարունակեն կտրուկ փոխվել նորարարություններին զուգընթաց։

Լինի գործարար, թե հասարակ սպառող, բոլորին հետաքրքրում է հետևյալ հարցը. Ի՞նչ է լինելու հետո։

Ի՞նչ են զարգացող տեխնոլոգիաները

Լայն առումով «զարգացող տեխնոլոգիաներ» եզրույթը տուրք է տալիս այն տեխնոլոգիական զարգացումներին, որոնք տեղի են ունենում ակնթարթորեն: Այն, ինչ մենք անվանում ենք «նորմա», (ինչպես ենք օգտվում համացանցից, ինչ սարքեր ենք  օգտագործում ամեն օր, և այլն) փոփոխվում է ավելի հաճախ, քան պատկերացնում ենք: Նախկինում, օրինակ, սովոր էինք ձայնի օգնությամբ ակտիվացվող ամպային ծառայություններին, ինչպիսին է Alexa-ն, և տեսազրույցներ վարելու համար նախատեսված ծրագրակազմին՝ ինչպիսին Zoom-ն է:

2022 թվականը մոտենում է ավարտին, սակայն աշխարհը, բնականաբար, շարունակում է զարգանալ և փոխվել։  Զարգացող տեխնոլոգիաներից որոշների մասին, գուցե, լսել եք,  իսկ որոշները կարող են նոր և անծանոթ լինել ձեզ։

Սակայն հարկ է նշել, որ ոչ բոլոր զարգացող տեխնոլոգիաներն են «նոր», բառի լայն իմաստով: Շատ դեպքերում «զարգացող» բառը պարզապես նշանակում է, որ արդեն իսկ գոյություն ունեցող տեխնոլոգիան սկսել է աչքի ընկել ժամանակակից զարգացումների և նորարարությունների շնորհիվ, որը  հանգեցրել է դրա նոր կիրառությունների:

 

Դիտարկենք տասը զարգացող տեխնոլոգիաներ, որոնք գրավել են աշխարհը 2022-ին։

 

2022-ի թոփ տասը զարգացող տեխնոլոգիաները

1. Ընդլայնված և վիրտուալ իրականություն


Վիրտուալ իրականությունն ակնհայտ ընտրություն է, երբ խոսքը այս տարվա  խիստ բաղձալի և տեսանելի տեխնոլոգիական առաջընթացի մասին է: Եթե փորձենք հակիրճ ձևակերպել, ապա «վիրտուալ իրականությունը» մոդելավորված թվային միջավայր է, ուր կարելի է մուտք գործել հատուկ կրելի սարքավորումների միջոցով, ինչպիսիք են VR ականջակալները և շարժման կարգավորիչները:

Նմանատիպ մի տեխնոլոգիա էլ «ընդլայնված իրականությունն» է, սակայն ի տարբերություն վիրտուալ իրականության, այս դեպքում  օգտատերերը վիրտուալ օբյեկտներն ընկալում են որպես իրենց շրջապատող իրական աշխարհի մաս: Ժամանակին ընդլայնված և վիրտուալ իրականություններ հասկացությունները ֆանտաստիկայի ժանրից էին և ոչ ավելին: Բայց քանի որ հիմա այս ոլորտում բազմաթիվ առաջատար  տեխնոլոգիական ընկերություններ են դուրս եկել ասպարեզ, կատարելագործումներն ու նորարարությունները  իրենց սպասեցնել չեն տա։  

 

2. Բնական լեզվի մշակում (NLP)

Բնական լեզվի մշակումը մարդկային լեզվի մեկնաբանություն ու մանիպուլյացիան է  արհեստական ինտելեկտի միջոցով: Այլ կերպ ասած, այս տեխնոլոգիան կարող է գրավոր լեզուն վերածել ծրագրավորման լեզվի և հակառակը։

Գործնական նպատակների համար, ինչպիսիք են արհեստական բանականության միջոցով հաճախորդների աջակցումը, NLP-ն ներառում է երկու կարևոր բաղադրիչ. Առաջինը մարդու կողմից ուղարկված գրավոր հարցումների ըմբռնումն է, իսկ երկրորդը՝ լեզվի գեներացումը՝ պատասխան ձևակերպելու համար։ Այս երկու բաղադրիչների օգնությամբ ստեղծվում է բնական լեզվի մշակման տեխնոլոգիան։

Արհեստական բանականության միջոցով աշխատող հաճախորդների օգնականները, ինչպիսին Hoory-ն է, օգտագործում են բնական լեզվի մշակումը՝ բարելավելու հաղորդակցությունը և բարձրացնելու հաճախորդների գոհունակության մակարդակը:

 

3. Առանց սերվերի հաշվարկման տեխնոլոգիա

Առանց սերվերի հաշվարկման տեխնոլոգիան, որը հաճախ կոչվում է FaaS (“function as a service”, թարգմանաբար՝ «գործառույթը որպես ծառայություն»), ժամանակակից դարաշրջանի ամպային հաշվարկման նորագույն տեխնոլոգիա է: Հասարակ մահկանացուների լեզվով ասած, «առանց սերվերի հաշվարկման տեխնոլոգիան» թույլ է տալիս ծրագրավորողներին կոդը ներդնել անմիջապես հավելվածում: Այն կոչվում է «առանց սերվեր», քանի որ ծրագրավորողները կարիք չունեն սերվեր գործարկելու կամ ամպային տեխնոլոգիայի համար վճարելու՝ իրենց թեստերը տեղադրելու համար:

Բացի այն, որ առանց սերվերի հաշվարկման տեխնոլոգիան հեշտացնում է ծրագրավորողների և դիզայներների կյանքը, այն նաև օգնում է խնայողություններ անել: Ամպային տեխնոլոգիայի ամսական բաժանորդագրության վրա հույս դնելու փոխարեն, նրանք վճարում են միայն ժամանակի և կոդի կատարման հաճախականության համար:

 

 

4. Մետավերս

Եթե փորձեք ձեր տատիկին կամ տոխնոլոգիաներից անտեղյակ որևէ մեկին բացատրել, թե ինչ է մետավերսը, ապա թերևս պետք է ասեք, որ այն նման է համացանցին, որը դարձել է  եռաչափ: Սա իհարկե լիովին չի նկարագրում, թե  ինչ է մետավերսը, բայց լավ սկիզբ է։ 

Metaverse տեխնոլոգիաները գոյություն ունեն 1995 թվականից ի վեր,  շնորհիվ տեսախաղերի և այլ առցանց հարթակների: Բայց հենց Meta-ի (նախկինում Facebook-ի) օգնությամբ է այս հարթակը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում: Մետավերեսը գրաֆիկորեն հարուստ վիրտուալ տարածություն է:

Այն այնքան էլ չի տարբերվում վիրտուալ իրականությունից, որը կիրառում է ականջակալներ և շարժման կառավարիչներ՝ օգտատերերին ներգրավելու համար: Այնուամենայնիվ, հիմնական տարբերությունն այն է, որ մետավերսի տեխնոլոգիաները ստեղծում են ընդհանուր, այլ ոչ թե անհատական տարածություններ: Մետավերսից օգտվողները կարող են շրջել համացանցում, այցելել առցանց խանութներ կամ հանդիպումներ անցկացնել:

 

5. Բլոկչեյն տեխնոլոգիա

Բլոկչեյնը հաճախ նկարագրվում է որպես «թվային ռեեստրի տեխնոլոգիա», որտեղ  պահվում են դրամական գործարքների մասին տվյալներ: Բլոկչեյնները գործում են կրիպտոարժույթի միջոցով՝ ապակենտրոնացված վիրտուալ արժույթ, որը չի վերահսկվում կենտրոնական մարմնի կողմից:

Իր ապակենտրոնացված բնույթի պատճառով բլոկչեյն տեխնոլոգիան գործնականում անհնար է դրսից փոփոխել կամ կոտրել: Հենց այս պատճառով շատերը կարծում են, որ բլոկչեյնի ներուժը կարող է դուրս գալ կրիպտոարժույթի սահմաններից: Տվյալների և ակտիվների պաշտպանությունը շատ կարևոր է ձեռնարկությունների, կազմակերպությունների և այլ խմբերի համար: Բլոկչեյն տեխնոլոգիան, կարծես թե, այդ ակտիվները պահպանելու լավագույն տարբերակն է:

 

6. Web 3.0 տեխնոլոգիա

Համացանցի էվոլյուցիան մեկ գիշերվա ընթացքում տեղի չի ունենում: Մարդկությունը տարիներ շարունակ հավաքական ջանքեր է գործադրել վեբ տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Web 3.0 տեխնոլոգիայի համեմատությամբ, մյուս տեխնոլոգիաները զարգանում են  շատ արագ տեմպերով:

Այս էվոլյուցիայի լավագույն օրինակը համացանցի ամենավաղ տարբերակն է՝ Web1.0-ը, որից հետո՝ ժամանակակից դարաշրջանում անցում է կատարվել մեզ քաջածանոթ Web 2.0 տարբերակին: Web1.0-ը կենտրոնացած էր տվյալների փոխանցման և տեղեկատվության հասանելիության վրա, իսկ Web 2.0-ն առաջնահերթություն էր տալիս սոցիալական և համայնքային փոխգործակցությանը:

Իհարկե, նոր դարաշրջանում համացանցի զարգացման մեկ նպատակ չկա. Լոգիստիկ և սոցիալական փոփոխություններն ավելի են բարդացնում խնդիրը: Համաշխարհային ցանցում տեխնոլոգիական (և փիլիսոփայական) փոփոխությունները երկար ժամանակ են պահանջում, քանի որ չկա որևէ կազմակերպություն կամ ընկերություն, որը զբաղվում է համացանցի հաջորդ իտերացիա զարգացմամբ։  

Սակայն, ինչպես գիտենք, Web3.0-ը՝ համացանցի հաջորդ սերունդը, ձգտում է վերցնել այս հարթակը խոշոր կորպորացիաներից և այն հանձնել առանձին օգտատերերի: Դա պետք է իրականանա նորարարական բլոկչեյն տեխնոլոգիայի միջոցով։ Ապակենտրոնացնելով վեբ կայքերի տվյալների բազաները՝ Web3.0-ը վերացնում է տարբեր իշխանությունների կամ ղեկավար մարմինների վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը:

 

7. 3D տպագրություն

Վերջին հինգ տարիների ընթացքում այս տեխնոլոգիան ապացուցել  է, որ հսկայական ներուժ ունի տարբեր ոլորտների զարգացման համար: Աշխարհում արդեն իսկ արտադրվել են 3D տպագրությամբ տներ, պրոթեզներ, երաժշտական գործիքներ, մարդու օրգաններ և նույնիսկ սթեյքեր։

Երբ այս տեխնոլոգիան առաջին անգամ ի հայտ եկավ, ծրագրավորողները կարող էին միայն ենթադրություններ անել դրա թաքնված ներուժի մասին, և միայն վերջին տարում է, որ 3D տպագրությունը մեծ քայլերով առաջ է շարժվում: Դեռևս հայտնի չէ՝ այս տեխնոլոգիայի զարգացումները մեզ ուր կտանեն:

 

8. Ինքնավար ռոբոտներ

Ռոբոտների ինդուստրիալացումը նոր հասկացություն չէ մեր օրերում։  Տասնամյակներ շարունակ ռոբոտներն արդյունավետորեն կիրառվել են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արտադրության մեջ: Սակայն 2022 թվականին ռոբոտաշինությունը կրկին ակտուալ է դարձրել այս տեխնոլոգիայի  ինքնավարացման շնորհիվ։

Այլ կերպ ասած, այս կիսախելացի ռոբոտներն ունակ են առանց մարդու միջամտության կատարել առաջադրանքներ և զանազան գործողություններ: Բացի այդ կանխատեսվում է, որ ինքնավար շարժական ռոբոտները (որոնք նաև հայտնի է որպես AMR) մինչև 2030 թվականը կգրավեն ռոբոտների շուկայի 75%-ը: Այս տեխնոլոգիայի ամբողջ ներուժը դեռ լիովին բացահայտված չէ:

 

9. Wi-Fi 6

Wi-Fi-ը զգալիորեն բարելավվել է 90-ականներից ի վեր: Wi-Fi տեխնոլոգիան ի սկզբանե ստեղծվել է Wi-Fi Alliance կոչվող շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից, որը մինչև այսօր էլ պատասխանատու է  այս տեխնոլոգիայի յուրաքանչյուր նոր իտերացիայի համար: Թեև Wi-Fi 6-ը թողարկվել է 2019 թվականին, միայն հիմա (տարիներ օգտագործելուց հետո) մենք կարող ենք իսկապես գնահատել դրա բազմաթիվ առավելությունները:

Wi-Fi-ի նոր սերնդի առավելությունների թվում են ավելի արագ նավիգացիան, վայրկյանում ավելի շատ գիգաբայթերի թողունակությունը և ուշացումների զգալի կրճատումը:

 

10. AI օգնականներ

Մարդկանց մեծամասնությունը արհեստական բանականությանը ծանոթ է հիմնական իմաստով։  Մեզանից շատերը, դրա հետ առնչվում են առօրյա կյանքում, նույնիսկ առանց գիտակցելու: «Արհեստական բանականություն» եզրույթն օգտագործվում է  այն բոլոր տեխնոլոգիաների համար, որոնք ունակ են կատարել այնպիսի առաջադրանքներ, որոնց համար ավանդաբար պահանջվել է մարդկային բանականություն:

Արհեստական բանականության ամենատարածված ձևերը, որոնք գուցե և ձեզ ծանոթ լինեն,  ձայնի ճանաչման ինտերակտիվ ծրագրերն են և ավտոմատացված չաթ-բոտերը: Օրինակ, Hoory-ի նման  արհեստական բանականության օգնությամբ աշխատող չաթ-բոտերը, որոնք ունակ են  կրկնել մարդկային խոսքի նմուշային ձևեր, կարող են օգտագործվել հաճախորդներին աջակցություն տրամադրելու համար:

 

Ամփոփում

Մեզ շրջապատող աշխարհը զարգանում է րոպե առ րոպե, և նոր տեխնոլոգիաները արագորեն փոխում են մեր փոխազդեցությունը շրջապատող աշխարհի հետ: Նոր պրոդուկտների մշակման, հաճախորդների հետ հաղորդակցության և համացանցից օգտվելու եղանակներն օրեցօր փոխվում են։ Մեր՝ որպես բիզնեսի ներկայացուցիչների կամ սպառողների շահերից է բխում զարգացող տեխնոլոգիական միտումներին ուշադրություն դարձնելը: